ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ՝ մեկնարկեց դեղագիտական միջազգային գիտաժողով
ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ այսօր մեկնարկեց «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովը, որի ընթացքում ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականներն ու փորձագետները հանդես եկան զեկույցներով: Եռօրյա գիտաժողովին կանդրադառնան դեղերի դիզայնին, կներկայացվեն զարգացման բազմադիսցիպլինար ոլորտներում արդի վիճակն ու միտումները, դեղերի մատակարարման համակարգերը և դեղակինետիկան, դրանց կլինիկական կիրառումը և դեղերի ոլորտի կարգավորումը:
Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանը՝ ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ Հայաստանի բժշկագիտության ոլորտում դեղերի գիտական զարգացմանն ու կլինիկական կիրառությանը նվիրված գիտաժողովը կարևոր իրադարձություն է: «Այսօր հնարավորություն է ստեղծվել անդրադառնալ դեղի ստեղծումից մինչև դեղի սպառման գործընթացին՝ ինչ փուլեր են անցնում, ինչպիսի ուսումնասիրություններ են իրականացվում»,-ասաց ամբիոնի վարիչը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ի 100-ամյա գործունեության կայացման ընթացքում իրենց ուրույն տեղն ունեն և՛ դեղագիտությունը, և՛ ֆարմակալոգիան: «Այս գիտաժողովը խորհրդանշական է՝ բժշկական կրթության մեկդարյա պատմությանը նվիրված միջոցառումներին ընդառաջ: Կան ուղղություններ, որոնք ձևավորել են այս համալսարանի գիտական միտքը, միջազգայնացման նախադրյալները: Դրանց շարքում է նաև դեղագիտությունը»,-ասաց ռեկտորն՝ ավելացնելով, որ Երևան ժամանած ոլորտի մասնագետները, որոնք մասնակցում են գիտաժողովին, իրենց գիտական աշխատություններով, զեկույցներով կհամալրեն համալսարանի հաջողությունները, քննարկաման առարկա կդարձնեն խնդրահարույց հարցերը: «ԵՊԲՀ-ում բոլոր հնարավորությունները ստեղծված են: Այսօրվա հարթակը ձևավորվել է, որպեսզի քննարկվի դեղերի ստեղծման պահից, մինչև սպառում»,-հավելեց Արմեն Մուրադյանը՝ ընգծելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ դեղագործությունը համարվում է հատուկ ուղղություն: Սա նշանակում է, որ ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետն ավարտած մասնագետները կկարողանան մասնագիտական գործունեություն ծավալել ամենաբարձր տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից դեղագործության ինդուստրիայում»-եզրափակեց ռեկտորը:
ԵՊԲՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանն անդրադառնալով ֆարմակալոգիայի ամբիոնի ստեղծմանը՝ նշեց, որ 1924 թվականին՝ հիմնադրումից ի վեր, ամբիոնն առաջատար է եղել գիտական, կրթական, ուսումնական բնագավառում: «Վերջին տարիներին ԵՊԲՀ-ում մեծ ուշադրություն են դարձնում գիտության զարգացմանը: Բուհերի միջազգայնացման գործընթացում կարևոր նշանակություն ունի գիտությունը: Ոչ մի բուհ չի կարող միջազգային ճանաչում ունենալ, եթե ուսանողների զգալի մասը չզբաղվի գիտությամբ: Նման միջոցառումներ նպաստում են ոչ միայն գիտության զարգացմանն, այլև միջազգայնացմանը»,-ընդգծեց վաստակաշատ գիտնականը:
Նշենք, որ սեպտեմբերի 23-ից 25-ն անցկացվող գիտաժողովն աննախադեպ հնարավորություն է գիտական, արդյունաբերական, կլինիկական և կարգավորող մարմինների հետազոտողների, դեղագետների, կլինիցիստների համար ներկայացնել իրենց հետազոտությունները, փոխանակել մտքեր և հանդիպել ոլորտի միջազգային փորձագետների հետ:
|
Կարդացեք նաև
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
«Աջափնյակ» բժշկական կենտրոնը մրցույթային կարգով աշխատանքի է հրավիրում երիտասարդ և նպատակասլաց անոթային վիրաբուժություն մասնագիտացմամբ բժիշկներին...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...
Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...
Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...
Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...
Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...
Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն